ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի գրեթե 100%-ին, և կարող է հանգեցնել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի։
Մտահոգության պատճառներ
1․ Երկարաժամկետ տոկոսադրույքների բարձրացում
Կբարձրացնի կառավարության վարկային ծախսերը և կխորացնի բյուջեի ճնշումը։
2․ Օտարերկրյա ներդրողների վստահության անկում
Պարտքի աճի և դրա կայունության շուրջ անորոշությունը կարող է նվազեցնել ներդրումները, օտարերկրյա ներդրողները կարող են ձեռնպահ մնալ ԱՄՆ պետական պարտատոմսեր գնելուց։
3․ Քաղաքական անգործություն
Տնտեսական նախազգուշացումներին հակառակ, քաղաքական գործիչները քիչ հետաքրքրություն ունեն պարտքի և բյուջեի դեֆիցիտի կրճատման առումով։
Հնարավոր հետևանքներ՝
Գլոբալ ֆինանսական ճգնաժամ։
ԱՄՆ-ի ճգնաժամը կարող է շղթայական ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհի վրա՝ վերածվելով համաշխարհային ճգնաժամի։
Դոլարի դիրքերի թուլացում
Պարտքի աճը կարող է խարխլել դոլարի հանդեպ վստահությունը՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ։
Աղբյուր՝ Foreign Affairs, 1922-ին հիմնադրված քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների հեղինակավոր ամերիկյան ամսագիր։
Հոդված՝ «Արդյո՞ք Վաշինգտոնի կախվածությունը պարտքերից կհանգեցնի հաջորդ համաշխարհային ճգնաժամի»։
Հեղինակ՝ Քենեթ Ռոգոֆ - Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՖԲ էջից